Thursday, June 21, 2012

...

Ցանկանում եմ

Երկինք, լուսին, թուղթ և գրիչ,
Այսքանն է աշխարն իմ այս պահին,
Իսկ ինչքա՞ն էր այն առաջ,
Դեղի՞ն էր այն, կարմի՞ր, թե բաց կանա՞չ:
Լուսավոր, սիրուն և վառ,
Թ՞ե տխո՛ւր, անգո՛ւյն, տխմա՛ր,

Իսկ ես մի բան եմ հասկացել,
Չե որ անցյալում չի այն արդեն,
Այն էր ապագան գեղեցկաշեն,
Եվ այն վառվել, կորչել է դեն:
Չկա այն ոչ ՀԻՄԱ, ոչ էլ ՀԵՏՈ
Չկա... Չկա... Եվ ահա

Երկինքն է ժպտում ինձ հիմա,
Լուսինն է հիշեցնում,
Թե ինչ կա առջևում,
Թե ինչ կարա լինի,
Թե ինչ երբեք էլ չի փորձվի,
Իր լույսով երջանկացնի,
Եվ ճամփեն լուսավորի,
Եվ պարզապես շատ նուրբ...
Անկրկնելի զգայուն և զգույշ,
Անկախ իր կամքից և ոչ միտումնավոր
Տա ուժ...

Իսկ թե ի՞նչ ուժ, ասե՛ք ինքներդ:
Չէ՞ք կարող ասել:
Միթե՞ դուք երբեք սեր չէք զգացել:
Միթե՞ չեք եղել սիրված,
Միթե՞ չեք խելագարվել,
Միթե՞ երբեք ձեր սրտում,
Սրտի փոքրիկ մի անկյունում,
Չի ապրել վառ և մեծ զգացում:

Ցավում եմ... շատ ցավում...
Եվ ցանկանում եմ... ցանկանում...


Մկրտիչ Քալաջյան
21.06.2012 | 02:11

7 comments:

  1. վայ ինչ լավն ա :) բայց ես թույլ կտամ ինձ առաջարկել՝
    Իսկ ես մի բան եմ հասկացել,
    Չէ որ անցյալ չի այն փոխված
    Այլ ապագա էր հորինված
    Բայց հիմա արդեն վառված:

    P.S.(գեղեցկաշենի համար էլի)

    ReplyDelete
  2. Ես Չարենց եմ սիրում, իսկ ինքը բառեր սիրում էր հորինել...

    ReplyDelete
  3. ես ընդամենը առաջարկեցի

    ReplyDelete
  4. Իսկ ես ընդամենը ասեցի, թե ինչի եմ տենց գրել... Ինչպես միշտ իդեպ, իմ խոսքերը ընդունվում են միայն բացասական երանգով

    ReplyDelete
  5. չկա էլ ՛միշտ՛ հիմա հանգիստ կլինես ... գեղեցկաշեն բառը գեշ ա , ու դրանում Չարենցը մեղկ չունի

    ReplyDelete
  6. Մենակ այն, որ մեղՔ բառը Ք-ով է գրվում հերիք է...

    ReplyDelete
  7. չէ ես չեմ դադարի հիանալ , բուն թեմայից մանրուքների վրա խոսակցությունը ցրելու քո մեծ հմտության վրա: իմաստը որն էր գրածիդ???? oooops ես չգիտեմ ոնցա գրվում էտ բառը :)

    ReplyDelete