Tuesday, February 26, 2013

Մտքեր, մտքեր, մտքեր...

"Բարություն"... Ինչ հասարակ բառ է չէ?
Բայց մենք ենք այն հասարակ սարքել... Մարդու մեջ կա և բարին և չարը: Պետք է ուղղակի նրանց գտնել: Այո, չարը նույնպես պետք է գտնել:

Չար մարդիկ, հանգամանքների բերումով գտնում են իրենց մեջ այդ լուսավոր բարությունը և հանում դուրս, թե ի ցույց դնելու, թե այն տարածելու համար: Նրանք մնում են նույն չար մարդիկ, որոնք՝ որպես չար մարդ, կարծրատիպի նման մխրճված են նրանց շրջապատողների ուղեղում, բայց նրանք արդեն բարի են:

Իսկ ինչ է լինում բարի մարդկանց հետ?..
Բարի, ազնիվ, լուսավոր, նուրբ մարդը պետք է գտնի չարը իր մեջ... Ինչի? Քանի որ այդ չարը պետք է գտնել, ճանաչել, իմանալ և ԽՈՐԸ պահել այնպիսի մի վայրում, որից նա դուրս չի գա... Իսկ եթե նույնիսկ դուրս եկավ, նա շանսեր չի ունենա, քանի որ մենք նրան ճանաչում ենք արդեն և կարող ենք կանխել: Իսկ ինչպես այդ չարը ճանաչենք??? Իհարկե լսելով մեր բարեկամներին (բարեկամ=բարի կամեցող): Նրանք են կողքից տեսնում թե ինչպես է չարության թարախը փորձում դուրս պրծնել մեր բարի պատյանի տակից: Բարեկամների միջոցով մենք կարող ենք ճանաչել այդ չարը:

Սարսափելի և ցավալի է, երբ բարի մարդը չի նկատում ինչպես իր մեջ ապրող այդ չնչին չարությունը բարակ շերտով ծածկում է իր բարի պատյանը և դարձնում նուրբ ու լուսավոր էակին սև, գարշելի թարախի մի զանգված, որը միայն ստանում է այս աշխարհից ամեն լուսավորը և չի տալիս ոչինչ ի պատասխան:

Իսկ պետք է տալ... պետք է լուսավորել...


Գրառմանս մեջ չկար "սեր" բառը, բայց այն լիովին Սիրո մասին է... Սերն է ծնում բարին.. և Սերն է, որ կուրացնում է մեզ, թույլ չտալով տեսնել չարը...

Մկրտիչ Քալաջյան | 26.02.2013թ. | 03:04

No comments:

Post a Comment